ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ալերգիա՝ արեւից
Արեւը հավելյալ գովազդի կարիք չունի: Բոլորս շատ լավ գիտենք նրա բացասական ազդեցության մասին: Դրանք կարող են արտահայտվել բավական լուրջ այրվածքի տեսքով կամ առաջացնել մաշկի քաղցկեղ: Բացի այդ, օրինակ, մայիս ամսին, երբ արեւի ճառագայթներն ավելի ագրեսիվ են դառնում, կարող է առաջանալ ալերգիա` ֆոտոդերմատոզ:
Բժիշկները գտնում են, որ արեւն ինքն իրենով ալերգիա չի առաջացնում, քանի որ ալերգենի բաղադրության մեջ պետք է լինի լիովին սպիտակուց: Արեւի լույսը, հատկապես արեւը` պարզապես նպաստող գործոն կարող է հանդիսանալ ալերգենների համար, որ կուտակված են մարդկանց օրգանիզմում, ովքեր առողջական այլ խնդիրներ ունեն: Հիմնականում առողջ մարդն արեւից ալերգիա չի ունենում: Այդ պատճառով, արեւից ալերգիա ունենալու դեպքում, պետք է մտածել ընդհանուր առողջության մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լյարդի աշխատանքի վրա: Հղիության ժամանակ եւս հնարավոր է՝ առաջանա ալերգիա արեւից:
Որոշ դեղորայքի օգտագործումը եւս կարող է հանգեցնել ալերգիայի առաջացման: Այդ խմբին են պատկանում որոշ հակաբորբոքային պրեպարատներ, սուլֆանիլամիդային խմբի պրեպարատներ եւ այլն: Նաեւ կարծում են, որ արեւի լույսի նկատմամբ ալերգիան կարող է կապված լինել պիգմենտային նյութափոխանակության խանգարման եւ ընդհանուր նյութափոխանակության խանգարման հետ:
Ֆոտոդերմատոզի առաջին ախտանշանները կարող են զարգանալ արեւի տակ գտնվելուց մի քանի ժամ հետո: Առաջանում է արեգակնային էկզեմա կամ եղնջատենդ` մաշկը քոր է գալիս, կարմրում է ու ծածկվում մանր բշտիկներով, եւ կարող է զարգանալ մաշկի եւ լորձաթաղանթի այտուց: Արեւային եղնջատենդը ոչ հաճախ հանդիպող հիվանդություն է: Կարող է հանդիպել դանդաղող արեւային եղնջատենդ, որն առաջանում է արեւի տակ գտնվելուց 118-72 ժամ հետո: Ավելի զգայուն հիվանդների մոտ կարող է առաջանալ բրոնխոսպազմ, կարող է ընկնել արյան ճնշումն ու ընդհուպ կարող է հասնել մինչեւ գիտակցության կորստի:
Արեւային ուժեղ ալերգիայի առկայության դեպքում պետք է հնարավորինս խուսափել արեւից, դուրս չգալ առանց պաշտպանիչ քսուքի օգտագործման: Նման դեպքերում գլխավոր ախտանիշը քորն է, որն անցկացնելը շատ դժվար է: Արեւի տակ դուրս գալուց առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել դեզոդորանտներ, մարմնի օծանելիքներ ու հոտավետ յուղեր, հատկապես` ցիտրուսային:
Ի՞նչ անել, եթե արեւի տակ անցկացրած 1 օրվա պատճառով ամբողջ դեմքը ծածկվել է եղնջատենդի բշտիկներով, որն էլ ահավոր քոր է առաջացնում: Ֆոտոդերմատիտի բուժումը կատարվում է 2 ձեւով` տեղային, այսինքն՝ արտաքին եւ ներքին: Մաշկի գրգռված մասին կարելի է քսել քսուքներ, որոնք պարունակում են լանոլին, իհարկե, բժշկի խորհրդով: Ժողովրդական միջոցներից մաշկը սառեցնում եւ քորը հանգստացնում են կաղամբի թերթիկները, կարտոֆիլի կամ վարունգի բարակ շերտերը: Մաշկի ուժեղ գրգռվածության դեպքում բժիշկը կարող է նշանակել հորմոնալ պրեպարատներ:
Ներքին բուժման համար սովորաբար ընդունում են պրեպարատներ, որոնք նպաստում են լյարդի աշխատանքի, ինչպես նաեւ օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության նորմալացմանը: Որպես կանոն, դրանք հակաօքսիդանտներ են, B խմբի վիտամիններ, C եւ E վիտամիններ: Շատ ուժեղ քորի ժամանակ բժիշկը նշանակում է հակագիստամինային պրեպարատներ, որոնք արեւի ազդեցությամբ քոր չեն առաջացնում: Բուժումը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ: Ֆոտոդերմատիտի մի քանի անգամ կրկնվելը կարող է հանգեցնել էկզեմայի առաջացման: Այդ պատճառով, եթե ֆոտոդերմատիտը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն` տվյալ մարդուն արեւը հակացուցված է: Բայց շատերն էլ մեկ անգամ արեւից ալերգիա ունենալուց հետո, մտածում են, որ արեւային լոգանքը հակացուցված է իրենց: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Արեւային լոգանք ընդունելու որոշակի անվտանգության կանոններ պահպանելու դեպքում ամեն ինչ կարգին կլինի: Իսկ երեխաները` մեծանալով, գրեթե միշտ հաղթահարում են արեւային ալերգիան:
Կարդացեք նաև
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է...
Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...
Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...
Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...
Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն